
Դեկտեմբեր 24, 2016
Այն տեսքով, որով ընդունվեց Հարկային օրենսգիրքը, բարձրացված բողոքի արտացոլանքն է. «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի քարտուղար Մանե Թանդիլյանը:
«Երբ որ մեր պետական այրերը օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես գալիս, և այն հանդիպում է ժողովրդի կողմից դիմադրության, նրանք շատ թե քիչ փորձում են ինչ-որ չափով որոշ պահանջներ բավարարել, ժողովրդի դժգոհությունը մեղմելու համար: Այն, ինչ տեղի ունեցավ, դրա արտացոլանքն էր: