1. Օրենքում սահմանված պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական է: Օրենքի պարտադիրության սկզբունքը խախտում է Սահմանադրության 8-րդ հոդվածով ամրագրված անձի սեփականության իրավունքը, 31-րդ հոդվածով ամրագրված անձի ազատությունը և 14.1-րդ հոդվածով ամրագրված խտրականության դեմ արգելքի մասին դրույթները: Օրենքը նաև խախտում է սահմանադրական մեկ այլ սկզբունք՝ անձանց սոցիալական վիճակը չի կարող վատթարանալ բարեփոխումների արդյունքում: Սահմանադրությամբ սահմանվում է նաև, որ քաղաքացու կողմից իրականացրած վճարների տնօրինումը պետությունը պարտավոր է վերցնել իր վրա, իսկ տվյալ օրենքով այդ ֆոնդերի տնօրինումը տրվելու է մասնավոր կազմակերպությունների:
2. Օրենքը սահմանում է տարիքային խտրականություն, որի հետևանքով գործատուներին ավելի ձեռնտու կլինի աշխատանքի ընդունել մինչև 1974թ-ը ծնվածներին: Սա նաև Սահմանադրության 14.1 հոդվածի խախտում է:
Եթե կառավարությունն իրոք համոզված է, որ Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգին այլընտրանք չկա, ապա խնդիր չենք տեսնում.
Մեկ տարի առաջ մեր աշխատավարձից կատարվում էր կենսաթոշակային հատկացում: Կառավարությունը, չգիտեմ ինչու, միացրեց այն եկամտահարկին: Փոխարենը, այն պետք էր ուղղել դեպի կուտակային կենսաթոշակային համակարգ: Եվ այդ պարագայում ոչ մի դժգոհություն չէր առաջանա:
Եվրոպայի Խորհրդի Քաղաքական Դասընթացների Երևանյան Դպրոցի շրջանավարտ
Մասնագիտոթյամբ` ճարտարագետ-ծրագրավորող
Գրիգորի Դոխոյան
P.S.
Իսկ հաշվի առնելով այսօրվա իրականությունը` ստացվում է, որ մյուս տարվանից առօրյա հոգսերը հոգալու համար չինովնիկների եկամուտը կբարձրանա, իսկ հազարավոր երիտասարդ մասնագետներինը` կնվազի:
Արդյոք մենք ճիշտ ենք շարժվում: