
Հոկտեմբեր 12, 2016
Հարգելի իմ ընկերներ, երևի արդեն հոգնեցրել եմ Ձեզ իմ հարազատ Վանաձորի թեմաներով։
Փորձեմ շատ կարճ ամփոփել․
1․ Ամբողջությամբ ջուրը լցվեց հանրապետականների Սահմանադրական բարեփոխումների էությունը։ Մարդիկ այդքան չարչարվում էին, որ ցույց տան, որ գնում են լուրջ փոփոխությունների, որ նոր խորհրդարանական մոդելը ստեղծելու է նոր իրավիճակ։ Բայց արի ու տես, որ մնացել են նույնը, և «ինչ էլ որ լինի, մեր դեմ խաղ չկա» թեզը, գերիշխում է հանրապետականների մոտ։
2․ Բայց ամենա կարևորը և վտանգավորը նա է, որ ցույց տվեցին, որ իրենք կարող են նսեմացնել և դրդել դավաճանության հայ մարդուն իրենց կրիմինալով, փողով և զորբայությամբ։ Բայց մի պահ մոռանում են, որ թուրքը նույնպես ուժեղ է և իրենց ազդեցությամբ, և իրենց փողով ու նավթով։ Եվ այսօր, պարոնայք հանրապետականները, գուցե չգիտակցելով, ճանապարհ ցույց տվեցին թուրքին, թե ոնց կարելի է ջարդել հայ մարդու խոսքը և հայ մարդու ստորագրությունը։