
Փետրվար 14, 2016
Արտակ Ս. Խաչատրյան
Արցախյան շարժման կամ հայկական հեղափոխության առանձնահատկություններն անկրկնելի են: Սակայն առկա են նաև հնի կրկնության հետքեր, հատկապես էմոցիոնալ դաշտում: Շարժումն ինքնին առաջ քաշեց ու կերտեց առաջնորդներ,որոնք էլ իրենց տեսակով կերտեցին շարժման պատմությունը: Բնական պրոցես որը հարուցված էր արտակարգ իրավիճակներում, պատմական շրջադարձային պահերին հանրույթի ենթագիտսկցական արձագանքի արդյունքում: Մեսիաների,առսջնորդների հերոսների սպասումը նման պահերին ըմբռնելի է,քանզի պահի հրատապությունը ու սպառնալիքները առաջացնում են համապատասխան ռեակցիա: Սակայն խաղաղ պայմաններում փրկիչների սպասումն արդեն իռացիոնալ ոլորտից է: Խորհրդային Միության փլուզումից և արցախյան պատերազմում հրադադարի կնքումից քսան տարի անց էլ մեր հասարակությունում շարունակվում է հերոսների, մեսիաների սպասումը։ Հասարակությունը պերմանենտ թմբիրի մեջ ենթագիտակցորեն սպասում է հերոսական կերպարների գալստյանը, ովքեր չար իշխանությունների հախից կգան և իրենց կպարգևեն երանելի իրականությունը և ազատությունը, որտեղ իրենք առանց մեծ ջանք թափելու կունենան ամեն ինչ։